Հունվարի 6-ին ոստիկանության Կապանի բաժին է բերման ենթարկվել Սյունիքի մարզի բնակիչ, 52-ամյա Արթուր Հովհաննիսյանը, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ ժամը 19:40-ի սահմանում ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Կաղնուտ բնակավայրում կրակոցներ են հնչում:
Կապանի ոստիկանները պարզել են, որ կրակոցները արձակել է Ա. Հովհաննիսյանը՝ իրեն պատկանող հրազենից:
Աղբյուրը նաև հայտնում է, որ Ա. Հովհաննիսյանի Կաղնուտի վարչական ղեկավարն է, և որ նա կրակել է իրեն պատկանող «ՎԵՊՐ-ԿՄ» տիպի որոսորդական ակոսափող հրազենից: Իսկ կրակոցներ արձակելու փաստը արդարացրել է՝ ասելով. «Էսօր ծնունդս ա»:
Որոշ ժամանակ անց նա բաց է թողնվել, իսկ հրազենը առգրավվել են:
Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում: