ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 25-26-ը աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Այցի ընթացքում նախարար Միրզոյանը կհանդիպի Լյուքսեմբուրգի վարչապետի, պատգամավորների պալատի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ:
Աշխատանքային այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը կայցելի նաև Լյուքսեմբուրգի համալսարան: