Կորոնավիրուսով հիվանդների հետ շփված մարդկանց մեկուսացման ժամկետը 14-ից կրճատվել է մինչև 7 օր, հայտնում է Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը։
«Հաստատվել են նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման սանիտարահիգիենիկ կանոնների փոփոխությունները, որոնց համաձայն՝ կրճատվում է COVID-19-ով հիվանդի հետ շփված անձանց մեկուսացման ժամկետը»,- ասվում է հայտարարության մեջ։
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի խոսքով՝ համապատասխան հրամանն արդեն գրանցվել է արդարադատության նախարարությունում։
Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտնել էր, որ SARS-CoV-2 «Օմիկրոն» շտամով վարակվածների ինկուբացիոն շրջանը տևում է 2-5 օր։