Դիլիջանի բժշկական կենտրոնը միանում է կորոնավիրուսի դեմ պայքարին:
Դիլիջան ԲԿ-ն 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալներով կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդների:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Դիլիջանի բժշկական կենտրոնում շարունակում է նախկինի նման գործել ամբուլատոր օղակը՝ դեղերի տրամադրումը, լաբորատոր հետազոտությունները, անհետաձգելի բուժօգնությունը, գործում է նաև ծննդատունը:
Կորոնավիրուսով հիվանդների սպասարկումը ամբողջությամբ առանձնացված հատվածում է և որևէ ռիսկ չի պարունակում մյուս այցելուների համար:
Առողջություն ենք մաղթում բոլորին և հորդորում հետևել հակամաճարակային կանոններին: