Ստավրոպոլի երկրամասի վարակիչ հիվանդությունների գլխավոր մասնագետ Իրինա Սաննիկովան, ով կասկածվում է 11 մարդու կորոնավիրուսով վարակվելու մեջ, իրեն մեղավոր է ճանաչել, գրում է https://lenta.ru֊ն։

 

Սաննիկովան մեկնաբանել է մարդկանց վարակելու և Եվրոպա ուղևորությունը թաքցնելու՝ իրեն ուղղված մեղադրանքները: Հաղորդվում է, որ բժիշկը ինտենսիվ բուժում է ստանում երկկողմ թոքաբորբից:

Մարտի սկզբին Սաննիկովան այցելել էր Իսպանիա, բայց նա թաքցրել էր ուղևորության փաստը և խախտել կարանտինը: Վերադառնալով Ստավրոպոլի երկրամաս ՝ վարակիչ հիվանդությունների մասնագետը մի քանի դասախոսություն է անցկացրել և մասնակցել գիտական խորհրդաժողովին՝ նախքան նրա մոտ կորոնավիրուսի հայտնաբերումը: