SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Գյուլբենկյան փողոցից հատուկ հանդերձանքով զինված բժիշկները մի քանի քաղաքացու ուղեկցեցին շտապօգնության ավտոմեքենա, ովքեր կասկածվում են կորոնավիրուսով վարակվելու մեջ:
Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք բոլորը տեղափոխվում են եվրոպական չափանիշներին համապատասխան՝ արդեն կահավորված այնպիսի վայր, որտեղ լինելու են բժիշկների հսկողության տակ և ենթարկվելու են բժշկական փորձաքննության՝ պարզելու համար՝ արդյոք նրան վարակված են կորոնավիրուսով, թե ոչ:
SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել Առողջապահության նախարարության տեսակետը նշված լուրի վերաբերյալ: