Արցախում կորոնավիրուսով վարակված անձը 60 տարեկանից բարձր է և գտնվում է հիվանդության ռիսկային խմբում։ Այս մասին ապրիլի 7–ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։
«Շտապօգնության մեքենայով տվյալ անձը տեղափոխվել է Հայաստան։ Նա բուժում կստանա Երևանում։ Անձը 60 տարեկանից բարձր է և որոշակի ռիսկային խմբում է գտնվում»,– ասաց Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ այսօր Արցախի առողջապահության նախարարությունից փոխանցել էին, որ նախորդ օրը ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների հետազոտության արդյունքներն ստացվել են՝ մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական: