Այսօր՝ փետրվարի 10-ին, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության շենքի առջև բողոքի ակցիա է կազմակերպվել: Ակցիայի մասնակիցները բողոքում են Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումները չնկատելու և դրանց վրա աչք փակելու դեմ:
«Այս իշխանություններին թվում է, եթե իրենք ունեն տարբեր կասկածելի առաջնահերթություններով կառույցների աջակցությունը, կարող են խաբել բոլորին: Ուր էին եվրոպական կառույցները, երբ պատերազմի ժամանակ մեր եղբայրների նկատմամբ անմարդկային վերաբերմունք էր դրսևորվում, այդ կառույցները լուռ էին»,- ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Վերջինս ընդգծեց, որ Հայաստանում ժողովրդավարության դեմ տարվող արշավը իրենք չեն հանդուրժելու. «Տիկի՛ն դեսպան, ձեր նմանները խայտառակում են եվրոպան, այսպիսի կույր և լուռ մոտեցում մենք չենք հանդուրժելու: Հայաստանը ժողովրդավար է, բայց մեր երկրի համար ամոթ է նման իշխանությունը»,- նշեց պատգամավորը: