«Մատիս համարը 15․5 ա, սպասում եմ՝ մատանիով»: Այս նախադասությունը կարդալիս միանգամից վերհիշում ենք պատերազմի ընթացքում Անիի և Գրիշայի յուրօրինակ սիրո պատմությունը: Այս նամակը Անին էր գրել և ուղարկել առաջնագիծ, որի հասցեատերը դարձավ Անիին անծանոթ Գրիշա Մովսիսյանը:
Գրիշան առաջին իսկ հնարավորության դեպքում գտավ Անիին և արդեն ծառայությունից հետո սկսեց քայլեր անել՝ նրա սիրտը նվաճելու, ինչը, ինչպես տեսանք տարիներ անց, հերոսի մոտ հաջողվեց:
Զույգը հուլիսի 26-ին թևակոխեց հարաբերությունների նոր փուլ՝ Անին և Գրիշան նշանադրվեցին, որից ամիսներ անց էլ պսակադրվեցին:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Անին ասաց, որ սրտի թրթիռով սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն:
Վերջինս նշեց, որ անհամբեր սպասում էր, թե երբ է այդ լուրը հայտնելու ամուսնուն, քանի որ գիտեր՝ Գրիշան որքան շատ է ցանկանում հայրանալ:
«Օրեր առաջ իմացանք նաև երեխայի սեռը՝ տղա է»,- ժպիտով ասաց Անին:
Կարող եք ընթերցել նաև՝ «Մի սիրո պատմություն. զինվորը պատերազմից հետո գտել է իրեն նամակ ուղարկած աղջկան», , «Անչափ հուզիչ սիրո պատմություն. պատերազմի ընթացքում ծանոթացած զույգը նշանադրվեց (լուսանկար) »: