Ուկրաինա է ժամանում 16 000 օտարերկրյա կամավոր՝ ռուսկան ագրեսիայ դեմ պայքարելու համար։ Նրանցից շատերն արդեն ժամանել են։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամենօրյա տեսաուղերձում։
«Ուկրաինան արդեն ընդունում է օտարերկրյա կամավորների, ովքեր գալիս են մեր երկիր: 16 000-ից առաջիններն արդեն պատրաստվում են պաշտպանել մեր ազատությունն ու մեր կյանքը, և դա կստացվի, ես դրանում վստահ եմ»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:
Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան ամեն օր ավելի ու ավելի հզոր զենք է ստանում գործընկերներից։
«Մենք կվերականգնենք յուրաքանչյուր տուն, ամեն փողոց, ամեն քաղաք, իսկ Ռուսաստանին ասում ենք՝ սովորեք «փոխհատուցում» և «ներդրումներ» բառերը։ Դուք մեզ կփոխհատուցեք այն ամենի համար, ինչ արել եք մեր պետության դեմ, յուրաքանչյուր ուկրաինացու դեմ՝ ամբողջությամբ»,- հավելել է Զելենսկին։