Ուկրաինայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը: Երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար պայքարում են երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և դերասան Վլադիմիր Զելինսկին:
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով քվեարկության առաջին ժամերին ընտրողների մասնակցության ցուցանիշը մոտենում է 20 տոկոսի:
Ընտրատեղամասերի թիվը 199 է: 177 ընտրական տեղամասերից ստացված տեղեկատվության մշակման արդյունքում տեղական ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 17.89 տոկոս:
Ուկրանիայի ներքին գործերի նախարարությունը ընտրախախտումների վերաբերյալ 179 ահազանգ է ստացել: