Ուկրաինայի ոստիկանությունը տուգանել է Ուկրաինայի նախագահ թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկուն այն բանի համար, որ նա հրապարակավ ցուցադրել է լրացված քվեաթերթիկը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։
«Ոստիկանությունը գտնվում է Զելենսկու մոտ։ Արձանագրություն են կազմում այն բանի համար, որ նա հրապարակավ ցույց է տվել լրացված քվեաթերթիկը։ Կսահմանեն տուգանք և Զելենսկին կվճարի»,- հայտնել են Զելենսկու ընտրական շտաբից։