Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իրեն սպանելու Ռուսաստանի բազմակի փորձերը համեմատել է COVID-19-ի հետ՝ նշելով, որ նա փրկվել է առնվազն հինգ նման փորձերից։ Այս մասին նա ասել է The Sun-ին տված հարցազրույցում։

Զելենսկին նշել է, որ առաջին փորձը խուճապ է առաջացրել, «ինչպես առաջին Covid-ի բռնկումը», բայց դրանից հետո դրանք «այնքան էլ սարսափելի չեն եղել»։

Նրա խոսքով, երբ առաջին անգամ տեղի է ունեցել մահափորձը, մարդիկ «չգիտեին, թե ինչ անել դրա հետ», և դա «շատ սարսափելի» էր, իսկ հետո այն դիտարկվեց՝ որպես «պարզապես հետախուզություն, իբրև թե մեկ այլ խումբ ժամանել է Ուկրաինա։

Նշվում է, որ Ուկրաինա ռուսական ներխուժման առաջին օրը ռուսական հատուկ ջոկատայինները վայրէջք կատարեցին Կիև՝ սպանելու Զելենսկին։

Միևնույն ժամանակ, Զելենսկու անվտանգությունը փակել է նրա աշխատասենյակը ինքնաշեն բարիկադներով և նրբատախտակի կտորներով, իսկ նրա ամենամոտ օգնականներին տրվել են ատրճանակներ և զրահաբաճկոններ: