Արցախի ԶՈւ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար, ԶՈւ գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեկ Շուշիի շրջանի Մեծ շենում էի. գյուղացիները մտահոգ էին ոչ թե նրա համար, որ գազ չունեն կամ հաճախ են լսում թշնամու արձակած կրակոցների ձայներ, այլ որ ադրբեջանցիները որոշել են Արցախն արտաքին աշխարհին կապող այլընտրանքային ճանապարհի մի հատվածը կառուցել գյուղի այն մասով, որտեղ կանգուն են դարերի պատմություն ունեցող իրենց օջախները:
Ավելին՝ քանդման վտանգի տակ են հայտնվել ոչ միայն տները, այլև գյուղամիջին գտնվող հնամյա եկեղեցին...
Կհարցնեք՝ ի՞նչ անել:
Պատասխանում եմ՝ որոշում կայացնող հայրենական պատասխանատուններին ականջալուր լինել այն մարդկանց մտահոգությանն ու հորդորներին, ովքեր ապրել, ապրում և դեռ պիտի ապրեն այդ հողի վրա... Հակառակ դեպքում շատ հնարավոր է, որ հայի համար կառուցվող այդ ճանապարհը հայ ճամփորդ չունենա»։