Ռոսավիացիան հինգերորդ անգամ երկարացնում Է թռիչքների արգելքը Ռուսաստանի կենտրոնական մասի եւ հարավի 11 օդանավակայաններում, այս անգամ՝ մինչեւ ապրիլի 1-ը:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն, թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում սահմանափակվում են մինչեւ ապրիլի 1-ի Մոսկվայի ժամանակով 03:45-ը:
Այդ քաղաքներ ուղեւորների տեղափոխությունը կազմակերպելու համար ավիաընկերություններին առաջվա պես հանձնարարվում Է օգտագործել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայանները: Ռուսաստանի մյուս օդանավակայանները, ներառյալ միջազգայինները, աշխատում են սովորական ռեժիմով, հավաստիացրել են գերակեսչությունում: Թռիչքների սահմանափակումները ՌԴ-ի ներսում սահմանվել են Ռոսավիացիայի կողմից փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության սկսվելու օրը: Ավելի ուշ դրանք մի քանի անգամ երկարացվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: