«Հրապարակը» գրում է. «Մոտ 3-4 ժամ առաջ ակտիվ մարտական գործողությունները Քարագլխի բարձունքի հատվածում դադարել են։ Թշնամուն առաջ գալ չի հաջողվել և վերահսկում է միայն բարձունքի նախօրեին զավթած Փառուխ գյուղին հարող հատվածը։ Բարձունքի Խրամորթի և Ստեփականակերտ-Մարտակերտ ավտոճանապարհի հատվածը գտնվում է ՊԲ վերահսկողության ներքո։
Կարելի է ասել թշնամուն չի հաջողվել գրավել բարձունքը։ Առաջնագծի մյուս հատվածներում որևէ գործողություններ չեն եղել»: