«Մեր քննարկումների ընթացքում ես իմ գործընկերոջը տեղեկացրել եմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին»։ Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է իր իտալացի գործընկեր Լուիջի դի Մաիոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է APA-ն։
Բայրամովն ասել է, որ իր գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում հաղորդակցությունները բացելու ադրբեջանական կողմի առաջարկների, պետական սահմանի որոշման աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտության մասին։
«Վերջին օրերին Հայաստանից որոշ մարդկանց կողմից դրական ազդակներ ենք լսում այս ուղղությամբ»,֊ասել է Բայրամովը։