Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները փորձում էին ստեղծել այնպիսի տպավորություն, որ իրենք էլ հասարակ, քյասիբ հեղափոխականներ են՝ մի կերպ վարկերով գոյատևող, ասել է թե՝ մեկն են ժողովրդից:
2018 թվականին գուցե և իրոք այդպես էր, որովհետև մի շարք պաշտոնյաների հայտարարագրեր, իրոք, արտացոլում էին վերցրած վարկերը: Թե որքանով էին նրանցով գոյատևում այդ անձինք՝ դժվար է ասել, սակայն հեղափոխությունը կտրուկ փոխեց նրանց սոցիալ-տնտեսական վիճակը:
Դիցուք՝ Արեն Մկրտչյանը 2018-ին ընդհանրապես ոչինչ չէր հայտարարագրել: Իսկ ահա արդեն 2020-ին վերջինս հայտարարագրել է Մազդա մակնիշի ավտոմեքենա, 2,000,000.00 դրամի հանձնած և վերադարձրած ավանդ, 320,000.00 դրամ բանկային հաշվի մնացորդ, 650,000.00 կանխիկ դրամ, 7,689,810.00 դրամի եկամուտ:
Պատգամավոր Արմեն Խաչատրյանի եկամուտները 2017-ին կազմում էին 200,000 դրամ: Արդեն 2020-ին վերջինս հայտարարագրել է բնակարան, որը ձեռք է բերել 2018 թվականին, Հյունդայի մակնիշի ավտոմեքենա, 21,017,400.00 դրամի փոխառություն, 2,550,000.00 դրամի ավանդ,
Արփինե Դավոյանը 2018-ին հայտարարագրել էր ընդամենը 576,360.00 դրամի եկամուտ, այն էլ ստացել էր որպես վարկ 2020-ին նրա բանկային հաշվի մնացորդը կազմում էր 2,832,817.00 դրամ, իսկ եկամուտները՝ 7,821,800.00 և 25,991,000.00 դրամ:
Հակոբ Արշակյանը 2018-ին հայտարարագրել էր մեկ մարդատար ավտոմեքենա և 30,000,000.00 դրամ: 2021-ին նա հայտարարագրել է 30 հազար ԱՄՆ դոլար և 4,500,000.00 ՀՀ դրամ: Տարեկան եկամուտները կազմել են 14,800,000.00 ՀՀ դրամ:
Սարգիս Խանդանյանը 2018-ին հայտարարագրել էր 2,000,000.00 դրամի չափով վերցրած վարկ: 2021-ին նա հայտարարագրել է 17,104,172.00 դրամի հանձնած և ստաված փոխառություն, բանկային հաշվի մնացորդները կազմել են 2,500,000.00 ՀՀ դրամ, եկամուտը՝ 7,780,440.00 ՀՀ դրամ:
2019-ին Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնած Կարեն Սարուխանյանը հայտարարագրել էր 8 միլիոն 860 հազարի վերցրած վարկ: 2021-ին արդեն նրա եկամուտները կազմել են համապատասխանաբար 4,000,000.00 , 2,500,000.00 և 4,920,000.00 ՀՀ դրամ:
Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը հեղափոխությունից հետո ստանձնած Հայկ Սարգսյանը 2018-ին հայտարարագրել էր 795,000.00 դրամի վարկ: 2021-ին՝ 4,610,000.00 դրամի եկամուտ:
Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանը 2018-ի իր հայտարարագրում անգամ մեկ լումա էլ չէր նշել, իսկ ահա 2021-ին նա հայտարարագրել է 7,000,000.00 ՀՀ դրամ և 550,000.00 ռուբլի կանխիկ, և 4,866,720.00 ՀՀ դրամի եկամուտ:
Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գրիգորի Պապյանը 2018-ին հայտարարագրել էր 250 հազար դրամի վերցրած վարկ, 2020-ին JEEP մակնիշի ավտոմեքենա, 2,000,000.00 կանխիկ դրամ, 1,160,248.00 դրամի եկամուտ:
2019-ին Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սաշա Կատվալյանը հայտարարագրել էր 4,500,000.00 դրամի ստացված վարկ, 2021-ին նրա հայտարարագրած կանխիկ դրամը կազմել է 6,000,000.00 , իսկ եկամուտները՝ 5,646,530.00 ՀՀ դրամ, 50 հազար ռուբլի:
Ինչպես տեսնում ենք՝ հեղափոխությունը, կարծես թե, տվեց հակառակ էֆեկը, քանի որ վարկերի տակ կեղեքվող քաղաքացիների բեռը գնալով ավելացավ, իսկ ահա վարկերի բեռի տակ իշխանության եկածների սոցիալ-տնտեսական վիճակը կտրուկ բարելավվեց...