Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Նշելով երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության լավ մակարդակը՝ երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կապակցությամբ, հայտնում է Report-ը։ Ինչպես նշում է պարբերականը, Ալիևը հույս է հայտնել, որ հանձնաժողովի նիստում կքննարկվեն համագործակցության ինչպես ավանդական, այնպես էլ պոտենցիալ ոլորտները, այդ թվում՝ հետագա ընդլայնումը։