Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովում ՀԱՊԿ-ն անվանել է անվտանգության ապահովման կարևորագույն գործոն, գրում է Ռիա Նովոստին։
«Մեր կազմակերպության տարեդարձը շատ լավ առիթ է ամփոփելու որոշ արդյունքներ և քննարկելու մեր կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները: ՀԱՊԿ պատմության մեջ շատ դրական բան կա, քանի որ իրականում ՀԱՊԿ-ը եղել է և լինելու է տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման կարևորագույն գործոնը»,- ասել է Փաշինյանը։
Սակայն, ըստ նրա, հոբելյանական գագաթնաժողովի ընթացքում քննարկվում են ոչ միայն հոբելյանական հարցեր, քանի որ իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում բավականին լարված է։