Հայաստանը տարբեր պատրվակներով շարունակում է ձգձգել «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը»,֊Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում է APA-ն։
Նա հայտարարել է, որ «Հայաստանը տարածաշրջանում հաղորդակցության ամենասահմանափակ հնարավորություններ ունեցող երկիրն է, ուստի «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը Հայաստանի համար նույնքան կարևոր է, որքան տարածաշրջանի մյուս երկրների համար»։