Wildberries առցանց մանրածախ վաճառքի հավելվածը սկսել է Zara-ի հագուստի և աքսեսուարների վաճառքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախկինում Wildberries-ում վաճառքում էին հայտնվել Massimo Dutti և Pull&Bear ապրանքանիշերի իրերը, որոնք, ինչպես Zara-ն, մտնում են Inditex կոնցեռնի մեջ։

Inditex ապրանքանիշերի ռուսական խանութները փակվել են Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկից անմիջապես հետո։ Կոնցեռնը չի հայտարարել իրենց աշխատանքը վերսկսելու պլանների մասին։