Մերձմոսկովյան Էլեկտրոստալում, Wildberries-ի պահեստում սկսել են բռնել միգրանտներին, որոնք խախտել են Ռուսաստանում մնալու կանոնները։ Այս մասին հայտնի է դարձել Shot Թելեգրամ-ալիքին։

Ինչպես պարզել է պարբերականը, շուրջկալի ընթացքում «Ռոսգվարդիան» եւ ոստիկանությունն արդեն բռնել են մարկետփլեյսի ավելի քան տասը աշխատողների։ Ցանցում հրապարակված կադրերում երեւում է, որ շենքի մոտ հերթապահում են իրավակարգի աշխատակիցները։

Ինչպես նշել են Wildberries-ի աշխատողները, իրավակարգի աշխատակիցներն ստուգում են, թե ով է զինվորական հաշվառման մեջ, ով է խուսափել ծառայությունից։ Տղամարդկանցից պահանջում են զինգրքույկներ եւ այլ փաստաթղթեր։

Մինչ այդ Պետդումայի պատգամավոր Սվետլանա Բեսարաբը Ռուսաստանի ՆԳՆ-ին կոչ էր արել ուսումնասիրել միգրանտների վերահսկողությունն ուժեղացնելու գաղափարը՝ Կրասնոգորսկում, «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչությունից հետո։