Շնորհակալություն բոլոր նվիրատուներին Մարտակերտի փոքրիկ բնակիչ 8 ամսական Տիգրան Ավանեսյանի լյարդի փոխպատվաստմանն աջակցելու նպատակով նվիրատվությունների համար:

Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Մնացյալ անհրաժեշտ գումարը կհատկացնի ԱՀ կառավարությունը, որպեսզի հուլիսի վերջին Արաբկիր ԲՀ-ի բժիշկները բելոռուս մասնագետների օգնությամբ իրականացնեն լյարդի փոխպատվաստման բարդ վիրահատությունը և երեխային հնարավորություն տան ապրելու»,-գրել է նա։

Նշվում է, որ նվիրատվությանը մասնակցելու է նաև ՀՀ կառավարությունը՝ փոխանցելով 5 միլոն դրամ։