Բլոգեր, հասարակական գործիչ Միքայել Բադալյանը գրավով ազատ կարձակվի։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը բավարարել է պաշտպանների միջնորդությունը։
«Դատարանը Միկա Բադալյանի խափանման միջոցը փոխեց 6 միլիոն դրամ գրավով: Քիչ հետո գրավը վճարելուց հետո նա ազատ կարձակվի»,- Տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք՝ Միքայել Բադալյանի գործով հրատապ դատական նիստ էր նշանակվել այսօր, ժամը 22:00-ին։