Քիչ առաջ դատարանը հրապարակեց իր որոշումը ՝ Կարող Եղնուկյանին ազատ արձակել 10 միլիոն դրամ գրավի դիմաց:
Հիշեցնենք, որ այսօր «Սասնա Ծռերի» գործով դատավարության ժամանակ Կարո Եղնուկյանի պաշտպանը միջնորդություն է բարձրացրել նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Գործով ներգրավված դատախազն առարկել էր խափանման միջոցը վերացնելը, սակայն նշել է, որ կարելի է քննարկել գրավի դիմաց ազատ արձակելու հարցը:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյնաը մեղադրվում էր «Սասնա Ծռերին» աջակցելու համար: Մասնավորապես մեղադրանք էր առաջադրվել քրեական օրեսնգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար: