«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն այսօրվա ընթացքում ազատ կարձակվի, նրա խափանման միջոց կալանքը փոխվել է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։
«Դատարանը որոշում է կայացրել գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել Արա Վարդանյանի նկատմամբ, որպես գրավի գումար սահմանելով 10 մլն դրամը», - նշեց փաստաբանը։
Նա նշեց՝ այս պահին պատրաստվում են վճարել գումարը. «Հիմա այդ ընթացքն է, պատրաստվում ենք վճարում կատարել»։