Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 27-ին Հրազդանի կիրճում հայտնաբերվել, բաժին է բերվել և ձերբակալվել 59-ամյա Արմեն Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) մեղադրանքով: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Խափանման միջոցը՝ ստորագրություն: