Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կոչ է անում մասնակցել սեպտեմբերի 2-ին կայանալիք «Դիմադրության շարժման» հանրահավաքին.
«Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:30, Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք:
Կո՛չ եմ անում մարտական, ծառայակից, գաղափարակից ընկերներիս, մեր բոլոր համակիրներին, պետականամետ, գիտակից ուժերին գա՛լ Ֆրանսիայի հրապարակ և միանա՛լ պայքարին:
Կանգնե՛նք Արցախի կողքին: Միասին դեռ կարո՛ղ ենք փրկել Արցախն ու դուրս շպրտել ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ վերականգնելով հայ ժողովրդի պայքարի մարտական ոգին և անվտանգության, արժանապատվության հիմքերը»,-գրել է նա: