Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մասնակցել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորությանը։

Այս մասին լրագրողներին ասել է Էրդողանը, հաղորդում է ԱՊԱ-ն՝ NTV-ին հղումով։

«Եթե ծրագրերը թույլ տան, ես նախատեսում եմ մասնակցել հուղարկավորությանը: Երկու անգամ հանդիպել եմ Թագուհու հետ։ Հնարավորության դեպքում մենք կցանկանայինք մասնակցել արարողությանը»,- ասել է Էրդողանը։