Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման ժամանակ չեն բավարարել Վաշինգտոնի եւ Բրյուսելի սպասելիքները, այս առումով Արևմուտքն ու ԱՄՆ-ն փոխել են իրենց հռետորաբանությունը Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում:

Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

Նրա խոսքով, ավելի վաղ Միացյալ Նահանգներն ու Արևմտյան երկրները հակամարտության լուծումը տեսնում էին միայն մարտի դաշտում, մինչդեռ այժմ, ըստ Վոլոդինի, նրանք ասում են, որ իրավիճակի հանգուցալուծման հարցը կախված է միայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց:

«Զելենսկին հաղթանակ է խոստացել: Արդյունքում հիասթափություն ապրեցին Արևմուտքի հովանավորները»,- գրել է Պետական դումայի խոսնակը: