Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարս սահմանային անցակետի մոտ զրահափոխադրիչ մեքենաներ են տեղակայվում՝ չնախատեսված իրադարձության դեպքում անվտանգությունն ապահովելու նպատակով։
Այդ մասին երկուշաբթի՝ սեպտեմբերի 26-ին, РБК-ին հայտնել են Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության գծով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունում։
«Զրահափոխադրիչները շարժվում է այնտեղ, բայց ոչ անցակետ դնելու համար, կոպիտ ասած՝ դա ռեզերվ է այն դեպքում, եթե պահեստազորը ցանկանա ճեղքել անցակետը և առանց սահմանային որևէ ձևակերպում իրականացնելու հեռանալ երկրից»,-պարզաբանել են ԱԴԾ-ում։
Ավելի վաղ Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Նոնա Մամուլաշվիլին հայտարարել էր սեպտեմբերի 26-ից Ռուսաստանից տղամարդկանց համար սահմանը փակելու մտադրության մասին՝ երկիր ժամանող մարդկանց մեծ հոսքի պատճառով։