Վերին Լարսի անցակետում Հայաստանից բեռնատարները գրանցումն անցնում են առաջնահերթության սկզբունքով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է մաքսակետի պետի տեղակալ Գեորգի Ցեգոևը։
Ավելի վաղ ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը դրական է գնահատել Վերին Լարսի մաքսային անցակետի արդիականացումը, որն ընդլայնվել է մինչև 39 գոտի։ Նա նշել է, որ «խցանումներ չկան, ճամփեզրերն ազատ են, մաքսակետն աշխատում է»։
Ծառայության տվյալներով՝ բեռները հիմնականում գալիս են Հայաստանից․ գրեթե կեսը՝ 48 %։
«Բեռնատարները, որոնք մեզ մոտ գալիս են Հայաստանից, առաջին հերթին ենք զննում»,-ասել է Ցեգոևը՝ նշելով, որ անցակետի հարավային հատվածում հայկական բեռնատարների համար նախատեսված է ևս 100 տեղ, որտեղ հնարավոր է նաև մաքսային ամբողջական գործողություն իրականացնել։