Վերին Լարսի անցակետում հերթերը շարունակվում են եւ դեռեւս կուտակումներ կան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը' ընդգծելով, որ կուտակումներն առաջացել են վերջին շրջանում մարդկանց' սովորականից ավելի մեծ հոսքի արդյունքում: «Անցակետը բնականոն կերպով գործում է, ռուսական կողմը հավաստիացնում է, որ խնդիրը զուտ տեխնիկական է' պարզ ապես չեն հասցնում սպասարկել»,-ասաց Բալայանը:

 

Կուտակումներն առաջացել են ռուսական կողմում, մարդիկ մեծ խմբերով հավանաբար դեպի Սեւ ծովի վրացական ափեր են գնում: