Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակվել է 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 9 ամսվա ընթացքում պետական բյուջե, ընդհանուր առմամբ, վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 82 միլիարդ 627 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 890 միլիարդ 480 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 192 միլիարդ 147 միլիոն դրամ։
Ցանկի առաջին տասնյակն այսպիսի տեսք ունի.
1. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
2. «Գազպրոմ Արմենիա»
3. «Գրանդ տոբակո»
4. «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»
5. «ՄՏՍ Հայաստան»
6. «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»
7. «Սի Փի Էս Արմենիա»
8. «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»
9. «Ֆլեշ»
10.«Ջեյ Թի Այ Արմենիա»
2022 թվականի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը ուներ հետևյալ տեսքը։ Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընկերության կողմից պետական բյուջե էր վճարվել 35.45 մլրդ դրամ։ Երկրորդ տեղում է «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 20.08 մլրդ դրամ հարկ։ Երրորդ տեղում էր ՀՀ ՊՆ աշխատակազմը՝ 8.63 մլրդ դրամ։ Չորրորդ տեղում էր «Գրանդ Տոբակո»-ն, որը պետբյուջե էր վճարել 7.87 մլրդ դրամ հարկ։ Հինգերորդ տեղում էր «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, որը պետբյուջե էր վճարել 5.87 մլրդ դրամ հարկ։ «Ֆլեշ»-ը 6-րդն է՝ 3.85 մլրդ դրամ։ Թեղուտը յոթերորդ տեղում էր՝ 3.83 մլրդ դրամ։ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը («Գեոպրոմայնինգ Գոլդ») 8-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե էր մուծել 3.60 մլրդ դրամ հարկ։ Իններորդ տեղում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը՝ 3.49 մլրդ դրամով։ «Սոֆթ Կոնստրակտ»-ը եզրափակում է տասնյակը, ընկերությունը բյուջե էր մուծել 3.15 մլրդ դրամ հարկ։
Ինչպես տեսնում ենք՝ «Ֆլեշ»-ը զիջել է դիրքերը: Հարություն Փամբուկյանի «Մաքս Օիլ»-ը 17-րդն է՝ 7,997,962 դրամ հարկով: Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Ընդ Հոլդինգ»-ը 11-րդն է 10,232,354 դրամ հարկով: «Սիթի»-ն՝ 16-րդն է 8,386,874 դրամ հարկով: Սամվել Մայրապետյանի «Տոյոտա Երևան»-ը՝ 59-րդ տեղում է' վճարված 3,223,44 դրամ հարկով: «Գյումրի» գարեջուրը, որը պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ Բալասանյանների ընտանիքին, 114-րդն է' վճարած 1,613,204 դրամ հարկով: «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն, որը պատկանում է գործարար Տիգրան Վարդանյանին, 107-րդն է' վճարած 1,739,523 դրամ հարկով: Աշոտ Արսենյանի «Ջերմուկ Գրուպ»-ը 141-րդն է' վճարված 1,276,725 դրամ հարկով:
Ուշագրավ է, որ վերը նշված և բավական համեստ հարկեր վճարած ՍՊԸ-ները բավական առատաձեռն են գտնվել Նիկոլ Փաշինյանի ընտանեկան ՝ «Իմ քայլը» հիմնադրամին նվիրատվություններ անելիս:
Դիցուք՝ «Սիթի» սուպերմարկետների ցանցը, որոնց սեփականատերը Սամվել Ալեքսանյանն է, 12,768,143.00 դրամ է փոխանցել Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին:
«Սիփիէս Օիլ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը հանդիսանում է հայտնի գործարար Աշոտ Սալազարյանը, փոխանցել է 5,000,000.00 դրամ:
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն, որի սեփականատերն է գործարար Տիգրան Վարդանյանը, հիմնադրամին է փոխանցել 3,500,000.00 դրամ:
«Ֆլեշ» ՍՊԸ-ն, որը պատկանում է Բարսեղ Բեգլարյանի ընտանիքին, հիմնադրամին է փոխանցել 500,000.00 դրամ:
Հարց է առաջանում՝ օլիգարխների վիճա՞կն է կտրուկ վատթարացել և այդ պատճառով է հարկային հիմնական բեռը հայտնվել ՓՄՁ-ի վրա, թե պարզապես առկա է «մուծվելու» նաև այլ խողովակ...