Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահման լրացուցիչ դիտորդներ ուղարկելու անհրաժեշտություն չի տեսնում։ Այս մասին հայտնում է Belta-ն։
«Ինչի՞ համար է պետք Բելառուսից, Ռուսաստանից և այլ տեղերից դիտորդներ ուղարկել այնտեղ: Ինչո՞ւ տեղակայվել այնտեղ՝ Ռուսաստանի կողքին»,-ասել է Լուկաշենկոն։