Ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը ոտքը դրել է ծաղկաթերթ-ականի վրա։ Հոկտեմբերի 23-ին Պեգովը հայտնել է ոտքի թեթև վնասվածքի մասին։ Իսկ նոյեմբերի 7-ին նա ցուցադրել է լուսանկար, որում երևում է, որ նա կորցրել է ոտքի մի մասը։
Ինչպես գրել է ինքը՝ Պեգովն իր Telegram-ում, նա որոշել է խոսել իր վնասվածքի հետևանքների մասին այն բանից հետո, երբ «ուկրաինական մամուլին հաջողվել է պարզել այդ մասին»։
Պեգովը կատակել է, որ SB RAS-ի բջջաբանության և գենետիկայի ինստիտուտի գիտնականները կօգնեն իրեն «աճեցնել ոտքը»:
«Այո, իսկապես կտրեցին ոտքս, բայց հենց հիմա ՌԴ ԳԱ Սիբիրյան մասնաճյուղի բջջաբանության և գենետիկայի ինստիտուտի աշխատակիցներն այն աճեցնում են իմ ցողունային բջիջներից և խոստանում են աճեցնել մեկ ամսվա ընթացքում»,-գրել է Պեգովը։