Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող հեռացվել Քսանյակի խմբից (G20): Այս մասին նա հայտարարել է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լոնդոնը սերտորեն համագործակցում է G20-ի գործընկերների հետ՝ հստակ ուղերձ հղելու, որ միջուկային սպառնալիքներն անընդունելի են, ասել է նա:
«Ներկայիս դարաշրջանը չպետք է լինի պատերազմի դարաշրջան: Կարծում եմ, որ Ռուսաստանը հստակ լսել է այս ուղերձը»,- ասել էնա։