Ճապոնիան և Եվրամիությունը երբեք չեն ճանաչի Ղրիմի' Ռուսաստանի կազմի մեջ մտնելը: Այս մասին ասվում է Ճապոնիայի և ԵՄ-ի առաջնորդների գագաթնաժողովի արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ' փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք համոզված ենք, որ երբեք չենք ճանաչի Ղրիմի բռնոկցումը Ռուսաստանին և շարունակելու ենք աջակցել Ուկրաինայի կառավարությանը բարեփոխումների անցկացման հարցում», - ասված է փաստաթղթում:
Գագաթնաժողովին ներկա էին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: