ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել Է Ղրիմի տնտեսական շրջափակման մասին՝ արգելելով ցանկացած տնտեսական հարաբերություններ թերակղզու հետ, որը մտել Է Ռուսաստանի կազմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Այսօր ես ստորագրեցի հրամանագիր, որը հետագա քայլեր Է ձեռնարկում Ուկրաինայի իրադրության կապակցությամբ: Հրամանագիրն արգելում Է ապրանքների, տեխնոլոգիաների եւ ծառայությունների արտահանումը Ղրիմ եւ արգելում Է ապրանքների, տեխնոլոգիաների եւ ծառայությունների ներմուծումը Ղրիմից, ինչպես նաեւ նոր ներդրումները Ղրիմում»,- ասել Է Օբաման:

 

«Հրամանագիրը նաեւ ֆինանսների նախարարին իրավունք Է տալիս պատժամիջոցներ սահմանել մասնավոր անձանց եւ ընկերությունների նկատմամբ, որոնք աշխատում են Ղրիմում»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը:

 

ԱՄՆ-ի նախագահը վերստին մեղադրել Է Ռուսաստանին «Ղրիմի օկուպացման եւ բռնակցման», ինչպես նաեւ Ուկրաինայի հարավ - արեւելքում աշխարհազորայիններին աջակցելու մեջ: «Ես կրկին Ռուսաստանին կոչ եմ անում վերջ տալ օկուպացմանը եւ Ղրիմի բռնակցման փորձին, դադարեցնել Ուկրաինայի արեւելքում աշխարհազորայիններին օժանդակելը եւ կատարել իր պարտավորությունները Մինսկի համաձայնություններին համապատասխան»,- նշել Է Օբաման:

 

Ավելի վաղ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին Է հայտարարել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը: Դեկտեմբերի 20-ից նաեւ ուժի մեջ են մտնում Եվրամիության պատժամիջոցները Ղրիմի տնտեսության եւ տուրիստական ճյուղի դեմ: Բացի դրանից, Եվրամիությունն ավելի քան վեցապատիկ ընդլայնել Է այն ապրանքների եւ տեխնոլոգիաների ցանկը, որոնց մատակարարումները Ղրիմին արգելված են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: