Հայկական քաղաքական իրականության մեջ ձեւավորվել է պատճառահետեւանքային լիովին ոչ համարժեք կապերի ընտրության ավանդույթ, ընդ որում, գտնվելով այս կամ այն արատների եւ սոցիալական հանցագործությունների պատճառների որոնումներում, որպես կանոն դատապարտվում է ով եւ ինչ ասես, բացի Ղարաբաղում տեղի ունեցողը:
Այն, որ արդեն որերորդ ընտրություններում ղարաբաղյան թեման ընդհանրապես չի հիշատակվում, կարելի է հասկանալ: Չէ որ Հայաստանում ոչ ոք պատկերացում չունի՝ ինչպես վարվել այդ հարցում, եւ ավելի լավ է՝ ոչ մի կերպ: Սակայն խնդիրն առաջացել է այնպես, որ անհասկանալի է դարձել եւ երբեք հասկանալի չի եղել, թե ինչ է ղարաբաղյան թեման, ինչ է այն ներկայում նշանակում:
Ընդդիմադիր խմբերն ու առաջնորդները Երեւանում միշտ խուսափել են Ղարաբաղի թեմայի մեջ մտնելուց, չցանկանալով թշնամիներ ձեռք բերել Ստեփանակերտում, կամ էլ նրանց կողմից ապագայում համակրանքի արժանանալու համար: Եւ ղարաբաղյան խնդիրները, որ արտահայտում են ստորությունը, լկտիությունը, մանր մերկանտիլ շահերը, մնում էին երեւանյան անվերջանալի իրարանցման ստվերում: Սա բոլորը շատ լավ հասկանում են, եւ բոլորը հաստատակամորեն լռում են այդ մասին:
Վահան Բադասյանի դեմ հետապնդումները Ղարաբաղում սկսեցին Երեւանի հանրահավաքում ելույթ ունենալուց հետո, սակայն հետագա հանրահավաքներում այդպես էլ ոչ ոք չհիշատակեց այդ հանգամանքի մասին, եւ հենց այն պատճառով, որ այդ խայտառակությունը տեղի է ունենում Ղարաբաղում:
Իսկ ընդհանրապես, Վահան Բադասյանի դեմ հետապնդումների պատճառն ամենեւին էլ նրա ելույթը չէ, այլ այն համոզմունքը, որ Երեւանում ոչ ոք նրան աջակցություն չի հայտնի, եւ ընդհանրապես դրան որեւէ գնահատական չի տրվի: Երեւանում «հանձնել են» ոչ Վահանին, այլ հանձնել են Ղարաբաղը, ընդ որում՝ վաղուց: Եթե ոչ մեկին չի հետաքրքրում, թե այնտեղ ինչ է կատարվում, այդ դեպքում ինչու պետք է ինչ որ մեկին հետաքրքրի, թե ինչ է կատարվում երեւանյան այդ հրապարակում, առանց անվանման ու իմաստի:

Իգոր Մուրադյան