Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական ընկերությունները 17 միավոր տեխնիկա են կորցրել՝ 5 բուլդոզեր, 9 էքսկավատոր, 3 «Կամազ» ինքնաթափ։
Եվս 3 միավոր տեխնիկա (1 էքսկավատոր, 1 «Կամազ» ինքնաթափ, 1 ավտոկռունկ) վնասվել են հակառակորդի գնդակոծության հետևանքով։
Կառավարությունը կփոխհատուցի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով տուժած ՀՀ ՊՆ-ի պատվերով ճանապարհաշինական և ինժեներական աշխատանքներ կատարող կազմակերպություններին' վնասված գույքի դիմաց։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նշված տեխնիկան հնարավոր չի եղել դուրս բերել ռազմական գործողությունների գոտիներից և դրանք անցել են հակառակորդի տիրապետության տակ: