Ապրիլի 13-ի երեկոյան ծանր վիրավորվել է Ադրբեջանի բանակի ենթասպա Ռամիլ Հուսեյնովը։ Այս մասին գրել է 1news.az–ը:
Ադրբեջանական լրատվամիջոցի վկայությամբ՝ զինծառայողը ներքին վերջույթի վնասվածք է ստացել «խոշոր տրամաչափի գնդացիրներից հայկական կողմի բացած կրակի հետեւանքով»:
Միաժամանակ, չի նշվում, թե հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծի որ հատվածում է տեղի ունեցել միջադեպը: Հաղորդվում է միայն, որ Հուսեյնովը Տերտերի շրջանից է։