Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է, որ ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից մայրաքաղաքի և շրջանների բոլոր խանութներից։
«Տեղեկացնում ենք նաև ,որ նշված ապրանքատեսակները առկա են լինելու նաև բոլոր համայնքների խանութներում և կարիք չկա ,որպեսզի այս կամ այն համայնքի բնակիչները գնումները կատարեն շրջկենտրոնի կամ մայրաքաղաքի խանութներից։
Ավելորդ քաշքշուկից կուտակումներից խուսափելու համար,հաշվի առնելով նաև դիզվառելիքի պակասը ցանկալի է ,որպեսզի համայնքի բնակիչները գնումները կատարեն հենց համայնքում գտնվող խանութներից։
Խնդրում և հորդորում ենք գնումները կատարել առանց խուճապի և առանց միմյանց համար արհեստական բարդություններ ստեղծելու։
Հավաստիացնում ենք ,որ նշված ապրանքատեսակների քանակը ըստ շնչի տրամադրված կտրոններով ձեռք բերելու դեպքում կբավականացնի բոլորին ,ուստի,խուճապի մատնվելու և անհարկի գնումներ կատարելու կարիք չկա»,- հայտնում են ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից։
Արցախի մայրաքաղաքում և շրջաններում տրամադրվող ապրանքների ժամանակացույցը' ստորև: