Օրենսդրական ոլորտի մասնագետների (Professional Fellows Program/PFP) ծրագիրը հնարավորություն է ընձեռում խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, PFP ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը:

 

PFP-ն ներգրավում է մասնագետների, ովքեր, աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական, կրթության հաստատություններում, քաղաքացիների շահերի պաշտպանության կազմակերպություններում, ակտիվ ընգրկված են օրենսդրական եւ/կամ քաղաքականության մշակման գործընթացում: Ծրագրի մասնակիցները կլինեն PFP-ի ավելի լայն խմբի մաս' միանալով այլ երկրների մասնակիցներին:

 

PFP ծրագրի մասնակիցներն ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալո վ աշխատելու Միացյալ Նահանգների պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:

 

PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական գործընթացներին, կարեւորելու քաղաքացիական հասարակության դերը եւ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին, ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջեւ' միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ մշակելու ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար:

 

PFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից հինգից վեց շաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում: Ծրագրի նախնական ժամանակացույցի համաձայն' 2015թ. գարնան ծրագրի մասնակիցներն ԱՄՆ-ում կլինեն ապրիլ-մայիսին: PFP ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում եւ կրթաթոշակ: Բնակարանը եւ սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:

 

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ բնակիչ, դիմելու պահին' 25-ից 35 տարեկան և ունենան առնվազն բակալավրի կամ ավելի բարձր գիտական աստիճան:

Առցանց դիմում-հայտը ներկայացնելու վերջնաժամկետը 2014թ. դեկտեմբերի 1-ն է: