Օրենսդրության ոլորտի հայաստանցի խոստումնալից երիտասարդ մասնագետները հնարավորություն ունեն ծանոթանալ և գործնական փորձ ձեռք բերել ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ Ամերիկյան խորհուրդների գրասենյակը մինչեւ 2015թ. ապրիլի 15-ը հրավիրում է օրենսդրական ոլորտի երիտասարդ մասնագետներին առցանց ներկայացնել դիմում' ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրին մասնակցելու համար:

 

 

Օրենսդրական ոլորտի մասնագետների (Professional Fellows Program/PFP) ծրագրի յուրաքանչյուր մասնակից հինգից վեց շաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում: Մասնակիցները կկարողանան ավելի խորը ծանոթանալ ԱՄՆ-ի օրենսդրական գործընթացներին, կարեւորել քաղաքացիական հասարակության դերը եւ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին, ստեղծել գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջև, միասնական ուղիներ փնտրել եւ գործնական լուծումներ մշակել ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար:

 

 

Նախնական ժամանակացույցի համաձայն' 2015թ. աշնան ծրագրի մասնակիցներն ԱՄՆ-ում կլինեն հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 13-ը: Ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում եւ կրթաթոշակ: Բնակարանը և սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:

 

 

PFP-ն ներգրավում է մասնագետների, ովքեր, աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական, կրթության հաստատություններում, քաղաքացիների շահերի պաշտպանության կազմակերպություններում, ակտիվ ընգրկված են օրենսդրական եւ/կամ քաղաքականության մշակման գործընթացում: Ծրագրի մասնակիցները կլինեն PFP-ի ավելի լայն խմբի մաս' միանալով այլ երկրների մասնակիցներին:

 

 

PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ ՆահանգներÕ « պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում: