Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Շավարշ Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խարդախությամբ առանձնապես խոշոր գույք հափշտակելու դիտավորությամբ, տեղեկանալով, որ Արայիկ Շ.-ն ոսկյա զարդերի իր արտադրամասում կարող է պատրաստել կեղծ ոսկյա զարդեր,Արայիկ Շ.-ին պատվիրել ու համապատասխան վճարի դիմաց ստանալով կեղծ զարդերը' գրավադրել է բանկերում և ստացել խոշոր չափի գումարներ:

Մեղադրյալի նկամամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը' Իրավաբան.net