Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ, ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ‼️ 15.03.2022 թ. վերջնականապես ուժի մեջ մտավ «հակածխախոտային օրենքը», որը նախատեսում էր ծխելն արգելել սննդի բոլոր տեսակի օբեյկտներում, մի շարք հանրային վայրերում։
Հաշվի առնելով ՀՀ կառավարության փնթի գործելաոճն, անգրագիտությունը, մարդկանց կեղեքելու մոլուցքը, բնականաբար օրենքը հիմնականում դեմ աշխատեց ՀՀ քաղաքացիների շահերին։
Մեզ պարբերաբար դիմում են քաղաքացիներ, ովքեր բողոքում են, որ իրենց նկատմամբ կիրառվել են անօրինական վարչական տուգանքներ չթույլատրված վայրում ծխելու պատրվագով։
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվում է, որ իսկապես պետական և ՏԻՄ մարմիների կողմից, կան լուրջ թերացումներ, ծխելը արգելվող վայրերում համապատասխան նշաններով կահավորման և կոնկրետ չկան այն վայրերի ցանկը, որտեղ չի կարելի ծխել։
Օրինակ մի դեպքում քաղաքացուն տուգանել են Գյումրու կենտրոնական զբոսայգում։
Տվյալ դեպքում օրենքը ասում է «Չի թույլատրվում ծխել համայնքի կողմից նախատեսված խաղահրապարակներում և խաղային պուրակներում»։
Գյումրու կենտրոնական զբոսայգին չունի նման կարգավիճակ, հետևաբար վարչական ակտը անօրինական է։
Մյուս դեպքում քաղաքացուն տուգանել են բժշկական հաստատության բակում ծխելուց, մինչդեռ օրենքը ասում է, որ «չի թույլատրվում ծխել բուժհաստատության շենքերում և դրանցից հինգ մետր հեռավորությունը չգերազանցող տարածքում»։
Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ խնդիրը միայն Գյումրիով չի սահմանափակվում, ՀՀ գրեթե ողջ տարածքով կան պետական և ՏԻ մարմինների կողմից թերացումներ, համապատասխան տարածքները սահմանելու, սահմանված ցուցակները վարչական տույժ կազմող մարմիններին տրամադրելու, համապատասխան արգելող նշաններով կահավորելու հարցում, հետևաբար կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին.
1. լինել առավել զգոն իրենց տուգանվելու հարցում
2. տուգանվելու դեպքում դիմել մեզ կամ ընդդիմադիր այլ կազմակերպությունների, ովքեր պատրաստ են անվճար իրավական աջակցություն տրամադրելու»: