Սինգապուրի բնակիչը տուգանվել է մոտ 4000 դոլար այն բանի համար, որ իր շանը երկար ժամանակ պատշգամբում է պահել՝ այդ կերպ մատնելով «անհարկի տանջանքների», հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Today-ին:
Շան տերը՝ Ռոյ Չունգ Լինգ Յին ասել է, որ չի մտածել շան տանջանքների մասին, որովհետև շունը դա ցույց չի տվել և արտաքինից առողջ էր երևում:
Իսկ դատարանը նշել է, որ շան բարեկեցությունը կախված չէ նրա առողջ լինելու հետ՝ նշելով, որ շունը մթնոլորտային երևույթների ազդեցության տակ երկար ժամանակվա ընթացքում կարող էր սթրես ապրել, որ դա հավասարազոր է կենդանու հետ դաժան վերաբերմունքին:
Շան հաչոցներից անհանգստացած հարևանները 2011 թվականին հայտնել էին, որ շունը գրեթե ողջ օրը գտնվում է պատշգամբում: 3 ամսվա ընթացքում հավաքվել էին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և գործը ուղարկվել էր դատարան: