Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, գլխավորը՝ խուսափել շարունակվող միջնորդական ջանքերի կրկնությունից և մրցակցությունից։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Ինչպես ասացի, Բաքվի և Երևանի միջև հաշտեցումը հիմնված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի վրա, այն է՝ ապաշրջափակել տրանսպորտային և տնտեսական կապերը, սահմանների սահմանազատում իրականացնել, վստահություն ձևավորել հասարակական գործիչների և փորձագետների միջև շփումների միջոցով, խաղաղության պայմանագիր պատրաստել: Գլխավորը՝ խուսափել շարունակվող միջնորդական ջանքերի կրկնությունից և մրցակցությունից»,- ասել է Գալուզինը՝ Երևանի և Բաքվի միջև Եգիպտոսի միջնորդական նախաձեռնությանը Ռուսաստանի վերաբերմունքի մասին հարցին ի պատասխան։
«Այս առումով մենք ընկալում ենք Եգիպտոսի նման մեծ և ազդեցիկ երկրի նախաձեռնությունը՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին», - հավելել է Գալուզինը։
Ավելի վաղ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին հայտարարել էր, որ Եգիպտոսը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ նրանց հարաբերությունները կարգավորելու համար։